«Էրգենեկոն» ահաբեկչական ցանցի գլխավոր թիրախներից մեկը Պոլսի Հայոց պատրիարքն էր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 23, 2009 14:27

ergenekon1Թուրքիայում «Էրգենեկոն» ահաբեկչական ցանցի պարագլուխները ցանկանում էին միաժամանակ սպանել Կ. Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին և վարչապետ Էրդողանին. այս մասին պարզվել է թուրքական դատարանում` ցանցի կասկածյալների դատավարության ընթացքում ներկայացված մեղադրանքների ժամանակ:

Պարզվել է, որ Հատուկ նշանակության զորքերի սպա Իբրահիմ Շահինն ունեցել է հստակ ծրագիր` արքեպիսկոպոս Մութաֆյանին ահաբեկելու համար. նրա հսկողության տակ գտնվող ահաբեկչական բջիջներն ոսումնասիրել են պատրիարքի տեղաշարժը, նրա ավտոմեքենայի կայանատեղիները, որոշվել է, թե քանի նռնակ պետք է նետվի և ով կրակ բացի մեքենայի վրա:

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ևս 3 անձի, որոնց կասկածում են «Էրգենեկոն»-ին անդամակցելու, երկրում թմրաբիզնեսով ու թրաֆիկինգով զբաղվելու մեջ:

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply