Ի պատասխան Օջալանի «Ճանապարհային քարտեզի»` Անկարան կներկայացնի «Քրդական նախաձեռնություն»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 23, 2009 14:25

ErdoganԹուրքիայի կառավարությունը պատրաստվում է հանդես գալ նախաձեռնությամբ, որը երկրում կլուծի քրդական հիմնախնդիրը: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի Էսենբողա օդակայանում Սիրիա մեկնելուց առաջ հայտնել է, որ Ազգային անվտանգության խորհուրդը նախաձեռնում է ծրագիր, որը կլինի պատասխան Էմրալի կղզում ցմահ ազատազրկված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի օրերս հայտարարած «Ճանապարհային քարտեզ»-ին` միասնական դաշինք ստեղծել քրդերի և թուրքերի միջև. «Այդ ծրագիրը կարող եք անվանել Քրդական հիմնախնդիր, հարավարևելյան հիմնախնդիր կամ, ինչպես վերջերս է մտել շրջանառության մեջ, քրդական նախաձեռնություն: Այն ենթադրում է քրդերի հետ կապված խնդիրների լուծում»- ասել է Էրդողանը:
Քրդստանի բանվորական կուսակցության ցմահ նախագահ Օջալանի փաստաբանները նախօրեին հայտարարել էին, որ Օջալանն օգոստոսի 15-ին կհրապարակի 4 փուլերից բաղկացած իր ծրագիրը: Թուրքիայի ազգայնական ու ընդդիմադիր շրջանակները ըմբոստացել էին թե’ ծրագրի հեղինակի, թե’ կառավարության դեմ, որը, իրենց խոսքով, թույլ է տալիս երկրի անվտանգությանն սպառնացած ահաբեկչին ծրագիր ներկայացնել ամենակարևոր հարցի շուրջ:

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply