Reuters. Թուրքմենստանը Անդրկասպյան գազամուղի պայմանավորվածություն է ձեռք բերել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 19, 2010 17:28
Թուրքմենստանը կասպյան գործընկերներից աջակցության հասավ «Արևելք- Արևմուտք» գազամուղի շինարարության հարցում: Reuters-ը գրում է , որ այս կերպ երկիրը կարող է դառնալ Եվրոպա գլխավոր` գազ արտահանող երկիր, ինչը նպաստում է Եվրամիության աջակցած` Nabucco նախագծին: Թուրքմենստանի փոխվարչապետ Բայմուրադ Խոջամուհամեդովը հայտարարել է, որ «երկիրը Եվրոպային կարող է 40 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել»: Փոխվարչապետը նշել է, որ Անդրկասպյան գազամուղը համապատասխանում է Թուրքմենստանի բնական գազի մատակարարման դիվերսիֆիկացիոն քաղաքականությանը: Նախագիծը թույլ է տալիս գազը Ադրբեջանի տարածքով արտահանել Եվրոպա: Իսկ «Կոմերսանտը »գրում է, որ Nabucco գազամուղը առաջիկայում իրականություն դառնալ չի կարող` Կասպից ծովի իրավական կարգավիճակի բացակայության պայմաններում:






Facebook
Tweet This
Email This Post
