Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը գլխավորում է “Time” ամսագրի «Տարվա մարդը» անվանակարգը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2010 17:14

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը գլխավորում է “Time” ամսագրի  «Տարվա մարդը» անվանակարգը: Կայքէջում նրա օգտին քվեարկողները բացատրում են , որ իրենց գրավել է քաղաքական գործչի խիզախությունը և վճռականությունը, ով Իսրայելին և ԱՄՆ-ին հակառակվեց: “Time” ամսագիրը գրում է, որ Էրդողանը ներառվել է ցուցակում արտաքին քաղաքական իր քայլերի շնորհիվ`իր քաղաքականությունը փոխակերպելով գլոբալ մասշտաբների: Բացի այդ` նշվում է, որ իր աշխարհաքաղաքական նշանակությունը օգտագործելով` Թուրքիան դարձել է կարևոր խաղացող միջազգային ասպարեզում: Իսկ Գազայի հատված օգնություն հասցրած թուրքական նավատորմի` Իսրայելի կողմից  կալանման համատեքստում` Էրդողանը ձևականություններ չհանդուրժեց Իսրայելի հետ փոխհարաբերություններում: Նա իր հռետորական խոսքում Իսրայելին  մեղադրեց պետական անմարդկային ահաբեկչության  հարցում:Եվ դա շշմեցուցիչ էր` հաշվի առնելով Անկարայի , Իսրայելի և ԱՄՆ-ի ջերմ հարաբերությունները: Այս անկեղծությունը նրա 2010 թվականի քաղաքական մկանի դրսևորման միայն մեկ պահն էր. Էրդողանը Բրազիլիայի իր գործընկերոջ հետ համատեղ պայմանավորվածության եկան Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ: Բացի այդ`  անհանգիստ Մերձավոր Արևելքում Թուրքիան արդեն գլխիկոր երկիր չէ:

Այս վարկանիշում են նաև Wikileaks կայքէջի տեր Ջուլիան Ասսանջը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Ի դեպ “Time”ամսագիրը այս վարկանիշը հրապարակում է 1927 թվականից և «Տարվա մարդ» է  ընտրում` անկախ նրա դրական և բացասական վարկանիշից:

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply