Ռիչարդ Գիրին ընդունեցին էքսքլյուզիվ հյուրանոցների կազմակերպություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2010 16:10

Հոլիվուդի դերասան Ռիչարդ Գիրը և նրա կին Քերի Լոուելը, որոնք լյուքս հյուրանոցների տեր են, մտել են էքսքլյուզիվ հյուրանոցների և ռեստորանների կազմակերպության մեջ: Լյուքս կարգի Bedford Post Inn  հյուրանոցը ունի 8 համար,` ներառյալ մարմարե լոգարանները, բուխարիները, 2 ռեստորանները և յոգայի ստուդիան: Վերջերս Գիրը և Լոուելը  Մանհեթենից շեֆ- խոհարար են վարձել` բարձրացնելով իրենց հաստատության գրավչությունը: Հյուրանոցում մնալու արժեքը տատանվում է 295 դոլարից` գիշերը ստանդարտ համարում մնալու համար, նախաճաշի հետ արժեքը  դառնում է 2 մարդու համար մինչև 630 դոլար` պատշգամբ ունեցող արտակարգ սենյակում` շեֆ խոհարարի հյուրասիրությամբ, յոգայի դասերով: Այս կազմակերպությունը հիմնվել է 1954 թվականին , ընդունել է 36 նոր անդամների, որի արդյունքում` դրանց ընդհանուր թիվը աշխարհի 60 երկրներում գերազանցել է 500 հյուրանոցը և ռեստորանը: Relais & Chateaux-ը կազմավորել է Ֆրանսիայի ազնվականությունը Ֆրանսիայի հարավում: Նրանք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո իրենց ամրոցները փոխակերպել են հյուրանոցների Այսօրվա հյուրանոցները նախկին պալատներն են, արվարձանային կալվածքները, որոնք գտնվում են փառահեղ վայրերում, որոնք նաև  լեռնադահուկորդային  համալիրներ  են կամ` որսորդական տաղավարներ:

Դիտվել է 1412 անգամ:
Print Friendly

Leave a Reply