Ապացուցված է` ցածր կալորիականությամբ սննդակարգը երկարակեցության բանալի է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 19, 2010 15:43
Ուիսքոնզին – Մեդիսոն համալսարանի գիտնականները` պրոֆեսոր Թոմաս Փրոլլի ղեկավարությամբ, հայտնաբերել են կյանքի երկարակեցության յուրօրինակ մեթոդ`իջեցնելով սննդի կալորիականությունը: Հիմքում`մոլեկուլների աշխատանքի մեխանիզմն է, որը սառեցնում է ծերացման մեխանիզմը:
Եվ այսպես` ողջ գաղտնիքը Sirt3 ֆերմենտի կոնցենտրացիայի ավելացումն է օրգանիզմի բջիջների միտոքոնդրիումի մեջ, որոնք էներգիա են մշակում ներբջջային գործընթացների համար: Հայտնի է, որ Sirt3 ֆերմենտը վերաբերում է սիրտուին- սպիտակուցների ընտանիքին, որոնք ներառված են օրգանիզմի կենսաբանական գործընթացների լայն սպեկտրում`սկսած ԴՆԹ-ի գեների տեղեկատվության ստուգումից և վերջացրած`բջիջների մահվան ծրագրավորմամբ և սթրեսի հակզդեցությամբ: Հարկ է նշել, որ գիտնականները վաղուց գիտեին սիրտուինների մասին, որոնք կապված են կյանքի երկարակեցության և սահմանափակ սննդակարգի պայմանների հետ: Այսպիսով` Sirt3-ի աշխատանքը հիմնվում է ազատ ռադիկալների քանակի նվազեցման վրա: Սննդի կալորիականության իջեցումը սադրում է Sirt3 ֆերմենտիկ ոնցենտրացիայի աճ միտոքոնդրիումներում, ինչը նպաստում է նյութափոխանակության մեխանիզմների փոփոխությանը և ազատ ռադիկալների մշակման նվազեցմանը: Տվյալ պահին մասնագետները հույս ունեն անցնել հետազոտության հիմնական փուլին` թերապևտիկ դեղամիջոցների մշակմանը, որոնք նմանակում են սիրտուիններին և и Sirt3 ֆերմենտին` մարդկանց պարգևելով երկարակեցություն:






Facebook
Tweet This
Email This Post
