Ադրբեջանցիները բռնվել են հանցանքում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | նոյեմբերի 19, 2010 15:33
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ ադրբեջանցի ծանրորդներ, 62 կգ քաշային Զուլֆուղար Սուլեյմանովը և 94 կգ քաշային Ռովշան Ֆատուլաևը չորս տարի մրցահարթակ դուրս չեն գա: Բանն այն է, որ նրանք որակազրկվել են: Իսկ պատճառն արգելված դեղամիջոցների օգտագործումն է: Մինսկում կայացած Եվրոպայի առաջնությունում Ֆատուլաևն արժանացել էր արծաթե, իսկ Սուլեյմանովը` բրոնզե մեդալի:
Դիտվել է 1192 անգամ:





Facebook
Tweet This