Ռուսական «Astravel» ընկերությունը ենթարկվեց Ադրբեջանի դեսպանատան սպառնալիքներին եւ դադարեցրեց ուղեւորություները դեպի Արցախ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 19, 2010 15:19
Ռուսական «Astravel» ընկերությունը դադարեցրել է ուղեւորություները դեպի Լեռնային Ղարաբաղ: Մոսկվայում գտնվող այս ընկերությունը 14-օրյա ուղեւորություն էր կազմակերպում, որի շրջանակներում եռօրյա ճամփորդություն էր նախատեսված Արցախի Հանրապետություն:
Ադրբեջանական Թրենդ գործակալության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի դեսպանատունն այդ հարցով դիմել էր ընկերության նախագահ Վալերի Լոշշիտսին եւ պարզաբանել, որ դեպի Ադրբեջանի օկուպացված տարածքներ ուղեւորությունների կազմակերպումն «անօրինական է»:
«Դեսպանատան իրականացրած աշխատանքի» արդյունքում ընկերության նախագահ Լոշշիտսը հայտարարեց, որ ուղեւորություններն Արցախ դադարեցվել են






Facebook
Tweet This
Email This Post
