Թուրքիայում հայրը սպանել է մարմնավաճառությամբ զբաղվող իր երկու աղջիկներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2010 14:55
Թուրքիայի Այթափ քաղաքի Ինջիլիքայա թաղամասի բնակարաններից մեկում հայրը սպանել է մարմնավաճառությամբ զբաղվող իր երկու աղջիկներին եւ կավատին։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  ընտանիքի հայր Մեհմեդ Քըլըչն իր տան մեջ վիճաբանել է աղջիկների եւ նրանց կավատ Մեհմեդ Թաշդեմիրի հետ, որի ընթացքում Թաշդեմիրը հանել է ատրճանակը եւ ուղղել հոր կողմը։ Այդ ընթացքում աղջիկների մայրը վրա է հասել եւ բռնել Թաշդեմիրի զենքը, սակայն վիրավորվել է արձակված կրակոցից։
Հայրը տեսնելով վիրավորված կնոջը հարձակվել է Թաշդեմիր վրա, վերցրել ատրճանակը եւ նախ Թաշդեմիրին, այնուհետ իր երկու աղջիկներին սպանել, որից հետո ինքնակամ գնացել եւ  հանձնվել է ոստիկանություն։
NEWS.am
Դիտվել է 1475 անգամ:
Print Friendly

Leave a Reply