Կաթվածը փորձում են բուժել ցողունային բջիջներով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2010 13:58

Շոտլանդիայի Գլազգո քաղաքում գիտնականները ուղեղի կաթված տարած հիվանդի ուղեղում տեղադրեցին ցողունային բջիջներ: Բժիշկները հույս ունեն, որ այդ հեղափոխական մեթոդը կօգնի վերականգնել հյուսվածքը, որը վնասվել է կաթվածի ժամանակ: Գլազգոյի հիվանդանոցում տարեց հիվանդը առաջինն էր աշխարհում, ում վրա այդ փորձն արվեց:Ավելի վաղ կար կարծիք, որ գլխուղեղի նեյրոնները ցողունային բջիջները չեն ընդունի: Հիվանդին պատվաստել են ցողունային բջիջների  ոչ մեծ  չափաբաժին և դուրս են գրել հիվանդանոցից: Բժիշկները ասում են, որ նա իրեն լավ է զգում: Հաջորդ տարի բժիշկները այդ մեթոդը կկիրառեն12 հիվանդների վրա, որպեսզի համոզվեն դրա անվտանգ գործնականության հարցում:Հիվանդներին մշտապես կհսկեն  և այդ ընթացքում նյարդաբանները հույս ունեն համակողմանի ուսումնասիրել, թե ինչպես են վերակենդանացած բջիջները վերականգնում ուղեղի աշխատանքը: Հիվանդների առաջին խմբում կներառեն 60 տարեկանից բարձր տղամարդկանց: Փորձի ընդլայնումը տարիքային մյուս խմբերի վրա հնարավոր է 2 տարի հետո: Գլազգոյի համալսարանի պրոֆեսոր  նյարդաբան Կոտ Միուիրը հաստատել է, որ դա միայն երկարատև գիտական հետազոտության սկիզբն է:

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply