Առջևում` Շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադան է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 19, 2010 13:51

Նոյեմբերի 26-ին Թուրքիայի Բարդուր քաղաքի մարզապալատում կմեկնարկի Շախմատի պատանիների համաշխարհային օլիմպիադան: Ուժերն են չափելու մինչև 16 տարեկան խաղացողներով համալրված թիմերը: Ստուգատեսին կմասնակցի նաև  Հայաստանի պատանեկան հավաքականը, որի կազմում են` Կարեն  Գրիգորյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը, Տիգրան Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է` գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը (նկարում): Վերջինս երկար տարիներ աշխատել է Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ: Օլիմպիադայի հաղթողները հայտնի են դառնալու դեկտեմբերի 5-ին:

Դիտվել է 1166 անգամ:
Print Friendly

Leave a Reply