Սեմինար` գիտակրթական ոլորտի ներկայացուցիչների համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 19, 2010 13:35
Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 23-26-ը  «Elsevier B.V.»–ի մասնագետների մասնակցությամբ կկազմակերպվեն  ուսուցողական սեմինարներ հանրապետության գիտակրթական համայնքի բոլորշահագրգիռ կազմակերպություննրի ներկայացուցիչների համար` «ScienceDirect» և «Scopus»  տեղեկատվականշտեմարաններից, այն է՝ գիտական հոդվածներ, ամսագրեր,  գիտնականներ, տարատեսակ վարկանիշներ և այլ` գիտական տեսանկյունից արժեքավոր, տեղեկատվական հնարավորություններից ավելի արդյունավետ օգտվելու  նպատակով։
Սեմինարները կվարեն Elsevier B.V. հրատարակչության Միջին Արևելքի, Աֆրիկայի, Թուրքիայի, Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների բաժանորդների զարգացման համակարգող Ահմեդ  Աբդելռահման Ռոստոմը և Ալի Ջալալ Ջալալին` Իրանի, Հայաստանի և Աֆղանստանի Elsevier B.V.հրատարակչության համակարգող։
Սեմինարների առաջին օրը՝ նոյեմբերի 23-ը, նախատեսված է ՀՀ երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների և մագիստրատուրայի ուսանողների համար։
Սեմինարը կանցկացվի ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի «Եղիշե Չարենցի» անվան դահլիճում, ս.թ. նոյեմբերի 23-ին, ժամը 10:00-ից 14:00-ը։
Սեմինարի մնացած երեք օրերը՝ նոյեմբերի 24-26-ը, կանցկացվեն ԳԱՏԱՀ–ի նիստերի դահլիճում, ժամը 10:00-ից 14:00-ը ։
Սեմինարներին մասնակցել ցանկացողները  պետք է նախօրոք գրանցվեն՝ զանգահարելով ԳԱՏԱՀ՝ 28-81-92, 28-84-68 հեռախոսահամարներով մինչև  նոյեմբերի 22-ը։
Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply