Պայթյուն Նոր Զելանդիայի հանքահորերից մեկում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2010 13:09

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Նոր Զելանդիայի ածխահանքներից մեկում:Փլատակների տակ գտնվում է 30 լեռնագործ:Ինչպես հայտարարել է էներգետիկայի նախարար Ջերի Բրաունլին, աղետի վայր են ուղարկել փրկարարներ, ոստիկաններ և բժիշկներ: Նոր Զելանդիան իր ողջ պատմության մեջ վեց խոշորագույն վթար է ունեցել ածխահորերում: Առաջինը տեղի է ունեցել 1879 թվականի փետրվարին Կանտանգատա հանքահորում, ուր զոհվել է 34 մարդ: Վերջին ողբերգությունը տեղի է ունեցել 1967 թվականին հունվարին, երբ հզոր պայթյունը 19 հանքագործի կյանք խլեց:

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply