Բազմասեր Առաքելյանը` «Սևանի» նախագահ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 19, 2010 12:51
Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դահլիճում անցկացված «Սևան» գյուղական մարզական միության համաժողովում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանն ընտրվել Է ընկերության նոր նախագահ: Նա այս պաշտոնում կփոխարինի «Սևան» մարզական միության երկարամյա ղեկավար Ռոբերտ Տիգրանյանին: Ի դեպ, Բազմասեր Առաքելյանը ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի եղբոր որդին է: Համաժողովին ներկա գտնվող Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացել է դժվարին կացությունում գտնվող «Սևան» մարզական միությանն աջակցության կարգով հատկացնել 40 միլիոն դրամ:






Facebook
Tweet This
Email This Post
