Չինաստանում բարձրաստիճան պաշտոնյա- կաշառակերը ցմահ բանտարկվել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 19, 2010 12:37
Պեկինում ցմահ բանտարկվել է Չինաստանի ազգային ատոմային կորպորացիայի նախկին ղեկավար Կան Ժիսինը:Նա մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի, կարգուկանոնի խախտման, ինչպես նաև պաշտոնի չարաշահման հարցերում: Իր պաշտոնավարության ընթացքում`2004-2009 թթ., նա կաշառք է ստացել 6,6 միլիոն յուան չափով, ինչը համարժեք է մոտավորապես մեկ միլիոն դոլարին: Ավելի վաղ` նրան ազատել են Չինաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեի կազմից և վտարել են կումունիստական կուսակցության շարքերից: Այդ մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը:
Չինաստանի ազգային ատոմային կորպորացիայն երկրի խոշորագույն կորպորացիաներից է, որը միավորում է ավելի քան 100 ընկերություն: Նա պատասխանատու է չինական ատոմային էլեկտրակայանների միջուկային վառելիքի արտադրության և ատոմային նախագծերում ներդրումների համար:






Facebook
Tweet This
Email This Post
