Օբամա. սպառազինությունների կրճատման համաձայնագիրը չի սահմանափակվում միջուկային անվտանգությամբ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 19, 2010 12:19
Պորտուգալիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ ԱՄՆի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ սպառազինությունների կրճատման վերաբերյալ նոր պայմանագիրը ունի մեծ նշանակություն Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման առումով:
Նրա խոսքով` այդ համաձայնագիրը համարվում է հիմնաքար Ռուսաստանի հետ հարաբերություններում և չի սահմանափակվում միջուկային անվտանգության հարցերով: Օբաման կարևորել է Մոսկվայի դերը ողջ աշխարհում միջուկային նյութերի պահպանման և Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորման հարցերում:
Սակայն ԱՄՆ-ի համար գլխավորը մինչև տարեվերջ սպառազինությունների կրճատման նոր համաձայնագրի վավերացումն է:
«Ես համոզված եմ, որ մեզ կհաջողվի հավաքել անհրաժեշտ ձայներ: ԱՄՆ-ի բոլոր նախագահները` սկսած Ռոնալդ Ռեյգանից, ովքեր ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հետ համաձայնագիր են կնքել սպառազինությունների հսկողության ոլորտում, ջանացել են դրանք վավերացնել սենատում:Այդ համաձայնագրերի շուրջ էական բանավեճեր են ծավալվել. Նրանցից մեծ մասը լայն աջակցություն է ստացել: Խոսքը ոչ թե քաղաքականության, այլ ազգային անվտանգության մասին է: Սա այն հարցը չէ, որ կարելի է հետաձգել»,- հայտարարել է Բարաք Օբաման:






Facebook
Tweet This
Email This Post
