Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 19, 2010 12:07

Նոյեմբերի 18-ին`ժամը 13.14-ին,ահազանգ է ստացվել,որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 31 շենքի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.27-ին, մարվել`13.38-ին: Այրվել է 2500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 14.14-ին, ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վերին Գյոդաքլու գյուղի հարակից սարում: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարական վարչության հերթափոխի անձնակազմը, ինչպես նաև անտառտնտեսության աշխատակիցներ: Ժամը 22.00-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Նախնական տվյալներով այրվել է 25 հա խոտածածկ տարածք և ծառեր` անտառում:

Նույն օրը`ժամը 18.35-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Կաքավաձոր գյուղի հարակից սարում: Դեպքի վայր են մեկնել  հատուկ փրկարական ջոկատի, մարզային փրկարական վարչության հրշեջ- փրկրարները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.50-ին, մարվել`23.40-ին: Այրվել է 25 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 19.10-ին, , ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Արագած սարի վրա: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչության  փրկարար ջոկատի անձնակազմը,ինչպես նաև հրշեջ փրկարարներ Ապարանից և  Ծաղկահովիտից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.05-ին, մարվել`23.50-ին: Այրվել է 400 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 19.30-ին, ահազանգ է ստացվել,որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզում` Բերդաշեն-Ամասիա ավտոճանապարհի 10-րդ կմ-ի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.25-ին, մարվել`21.00-ին: Այրվել են 50 հա խոտածածկ տարածք և 6 եղևնի:

Նույն օրը`ժամը 20.00-ին, ահազանգ է ստացվել,որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի հարակրց տարածքում: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության  փրկարար ջոկատի անձնակազմը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.45-ին, մարվել`19.55-ին: Այրվել է 8 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.00-ին, մարվել`21.25-ին: Այրվել է 3 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը  20.45-ից, Լոռու մարզում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները Բազումի լեռնաշղթայի վրա, որին ներգրավվել են հրշեջ-փրկարարներ, “Հայանտառ” ՊՈԱԿ-ի  աշխատակիցներ, բնակիչներ, զինծառայողներ: Նախնական տվյալներով այրվել է  Պուշկինո գյուղի վարչական տարածքում` 800 հա խոտածածկ տարածք, Գարգառ գյուղի վարչական տարածքում` 200 հա, Կաթնաղբյուր, Ուրասար, Ստեփանավան քաղաքի Արամիս թաղամասում` 500 հա: Ընդհանուր առմամբ հրդեհի հետևանքով այրվել է 1500 հա խոտածածք տարածք: Ներկա պահին կան կրակի փոքր օջախներ, որոնք գտնվում են բարձրունքների վրա: Սահմանվել է հերթապահություն:

Դիտվել է 747 անգամ:
Print Friendly

Leave a Reply