Տարածաշրջանում ՏՏ ոլորտից ամենից շատ կաղում է Հայաստանը

Օրվա լուր | | July 23, 2009 14:26

acnisԸստ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության փորձագետների գնահատաման՝ Հայաստանում ինտերնետը չհիմնավորված թանկ է. կապի որակը չի համապատասխանում  ներկայիս արժեքին, ինչը Հայաստանում շատ ավելի բարձր է, քան հարևան երկրներում ու անհամեմատ բարձր,  քան ԱՄՆ-ում:

Հայաստանում ինտենետից օգտվողների թիվը կազմում է ընդհանուր բնակչության 10.6 տոկոսը, իսկ ինտերնետի մասին չգիտեն բնակչության  12 տոկոսը: Համակարգչից օգտվել  գիտեն  Հայաստանի բնակչության  միայն 5,1 տոկոսը:
«Հայաստանում տեղեկատվա-համակարգչային տեխնոլոգիաների մակարդակն ու զարգացումը» զեկույցի հեղինակ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Աշոտ Թուրաջյանը  զեկույցում գրում է, որ այսօր էլ կովկասյան տարածաշրջանի երկրների համար պրոբլեմային է մնում հեռահաղորդակցության ոլորտում ներդրումների որոնումը և այդ ոլորտի ծառայությունների վճարունակ պահանջարկը:

«Տարածաշրջանում առավել բարենպաստ վիճակում է հայտնվել Ադրբեջանը: Այդ երկրի նավթային և աշխարհագրական-քաղաքական ներուժն անհամադրելի է մերձավոր հարևաննների հնարավորությունների հետ: Այդ իսկ պատճառով, չնայած ներկայիս առկա բարդություններին, այդ երկրում ՏՏ սեկտորը զարգանում է բավական արագ և պահանջված է դառնում բիզնեսի, խոշոր ներդրողների ու գիտական ինստիտուտների համար»,-զեկույցում գրել է հեղինակը:

ՌԱՀՀԿ-ում հրավիրված «Տեղեկատվական տեխնոլոգիաները և կիբեռ-անվտանգության մարտահրավերը Հայաստանում» թեմայով քննարկմանը ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն էլ նշեց, որ հանդիպման առիթը վերջին օրերին թուրք հակերների կողմից ՀՀ կառավարության և մի քանի այլ լրատվական կայքերի  վրա գրոհումն է:

Ըստ Կիրակոսյանի՝ Հայաստանը և Ադրբեջանը կիբեռ պատերեզամի մեջ են, ինչը նաև  ռազմական անվտանգության հարց է.  պետք է պայքարել նմանատիպ «ոճրագործությունների» դեմ:

Կիրակոսյանը Հայաստանի կիբեռ անվտանգության համար առանձնացրեց 4 կարևոր խնդիր՝ ազգային անվտանգության, գլոբալիզացիայի, ռազմական անվտանգության արդիականացման և գիտական ներուժի հիման վրա ձևավորված տնտեսության զարգացման ուղղությունները` կարևորելով նաև ՏՏ ոլորտում մրցակցությունը:

«Հայստանում ինտերնետ մալուխային կապը Վրաստանից է, իսկ հեռահաղորդակցության ոլորտը ռուսական ընկերությունների ազդեցության տակ է: Սա չի նշանակում, թե դա շատ վատ է, բայց անվտանգության համար հարկավոր է հաղթահարել այս կախյալ վիճակը»,-ասաց Կիրակոսյանը և կոչ արեց Հայաստանի իշխանական օղակներին և միջազգային կառույցներին ճանաչել այն փաստը, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից այսպիսի հարձակումները տարածաշրջանի համար իսկական սպառնալիք են:

Աշոտ Թուրաջյանն էլ նշում է, որ «պահպանելով ներկայիս տենդենցները՝ Հայաստանը մոտ ժամանակներում լրիվ կկորցնի իր նախաձեռնությունը` Ադրբեջանի և Թուրքիայի դեմ տեղեկատվական պատերազմում: Կենսականորեն անհրաժեշտ է դառնում միջգերատեսչական մարմնի ստեղծումը, որը կհամակարգի ԱԱԾ, ԱԳՆ, ՊՆ և այլ գերատեսչությունների տեղեկատվական գործունեությունը՝ հակամարտության և, ինչը շատ կարևոր է, այդ ուղղությամբ նախաձեռնվող գործողությունների համար»:

Դիտվել է 1593 անգամ:
Print Friendly

Leave a Reply