Ավտովթար Տիգրան Մեծ և Սասունցի դավիթ փողոցների խաչմերուկում, 2 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 19, 2010 12:00

Նոյեմբերի 18-ին`ժամը 08.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ և Սասունցի Դավիթ փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները:

Դեռևս չպարզված հանգամանքներում “Վոլգա” ԳԱԶ-24 մակնիշի 63 ՕՍ 765 պետհամարանիշի և “Սուզուկի” մակնիշի 16 ՕՏ 300 պետհամարանիշի  ավտոմեքենաները բախվել են իրար: Քաղաքացիների ուժերով տուժածները` 2 անձ, դուրս են բերվել ավտոմեքենայից և շտապօգնության   անձնակազմով տեղափոխել  “Էրեբունի” բժշկական կենտրոն: Տուժածների առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply