Մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը.Օբաման խոստացել է իրագործել Սահակաշվիլու երազանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2010 11:54

Ուրբաթ Պորտուգալիայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը: Լիսսաբոն են սկսել ժամանել բարձրաստիճան հյուրեր. ակնկալվում է պետությունների և կառավարությունների 40 ղեկավարների ժամանում:Նրանց շարքերում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության , Վրաստանի և Աֆղանստանի նախագահները: Բարաք Օբաման ուրբաթ և շաբաթ Լիսսաբոնում կանցկացնի մի քանի երկկողմ հանդիպումներ, այդ թվում` Սահակաշվիլու և Քարզայի հետ: Նա կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ընթացքում կջանա բարելավել դաշինքի և Ռուսաստանի միջև հարաբերությունները: Այս կերպ` Օբաման կարող է իրագործել Վրաստանի նախագահի վաղեմի երազանքը: Սեպտեմբերին Սահակաշվիլին մեկնել է ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայի աշխատանքներին, այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահը չկարողացավ ժամանակ հատկացնել բանակցությունների համար: Ավելի վաղ`2010 թվականի ապրիլին Օբաման և Սահակաշվիլին Վաշինգտոնում  մտքեր են փոխանակել  միջուկային անվտանգության շուրջ. այդ ժամանակ ևս Օբաման  Սահակաշվիլու հետ չկարողացավ լիարժեք բանակցություններ վարել« Ամերիկյան մամուլի հրապարակումներում ենթադրություններ հնչեցին, թե Օբաման անտեսեց Թբիլիսիի հյուրին:

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply