Վեհանձն արարք

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 19, 2010 12:10

Մոսկվայում  կայացած կայծակնային շախմատի աշխարհի առաջնության փակման հանդիւսավոր արարողության ժամանակ ամփոփվել են նաև Միխայիլ Տալի հուշամրցաշարի արդյունքները: Ինչպես հայտնի է, Լևոն Արոնյանը, Սերգեյ Կարյակինը և Շաքրիյար Մամեդյարովը հավասար միավորներով բաժանել էին առաջին տեղը: Լրացուցիչ ցուցանիշներով էլ Արոնյանն ու Կարյակինը հավասար արդյունքներ են ունեցել, իսկ Մամեդյարովը ետ է մնացել: Փաստորեն, հուշամրցաշարը երկու հաղթող է ունեցել, սակայն գավաթը մեկն է: Եվ Արոնյանը վեհանձն արարք է կատարել այն թողնելով Կարյակինին: Կազմակերպիչներն էլ որոշել են պարտքի տակ չմնալ և Արոնյանի համար նույնպես գավաթ պատվիրել և  ուղարկել նրան:

Դիտվել է 947 անգամ:
Print Friendly

Leave a Reply