“Ես չեմ ուզում գեյ լինել, այլ` սիրել հմայիչ կանանց”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2010 11:38

Սիլվիո Բերլուսկոնին` Իտալիայի վարչապետը, մեզ զարմացրեց իր հերթական անակնկալով: Նրա շուրջ պտտվում է սկանդալային մի պատմություն: Երիտասարդ մարմնավաճառ Նադյա Մակրին պնդել է, թե քաղաքական գործիչը 3 անգամ օգտվել է իր “գերծառայություններից”` ամեն անգամ վճարելով 5000 եվրո: Պատմել է, որ Բերլուսկոնիի նախաձեռնած երեկոներին մասնակցել են նաև անչափահաս աղջիկներ:  Իտալիայի վարչապետը, իհարկե, հերքում է, թե երբևէ օգտվել է մարմնավաճառների ծառայություններից: Իսկ ինչ վերաբերում է երտասարդ կանանց նկատմամբ իր ենթադրյալ կրքոտությանը, ապա վարչապետը հայտարարել է. “Ես չեմ ուզում լինել գեյ, այլ` ուղղակի սիրել հմայիչ կանանց”: Այս ձևակերպումը սկանդալ է առաջացրել սեռական փոքրամասնությունների շրջանում, նրանք հայտարարել են, թե վարչապետի ակնարկը “վիրավորական է արվամոլների համար”:

 Անժելա Շահումյան

Դիտվել է 1413 անգամ:
Print Friendly

Leave a Reply