Իսլամական խորհրդաժողով կազմակերպությունը ՄԱԿ-ում կհնչեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2010 11:32

Իսլամական խորհրդաժողով կազմակերպության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանդեպ ներառված է « Ադրբեջանի «օկուպացված» տարածքների դրությունը» անունը կրող բանաձևում, որը պետք է քննարկվի ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի` դեկտեմբերի 13-ի նիստում: ԱՊԱ գործակալության տեղեկատվությամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կարծիքները հնչել են  ՄԱԿ-ում Տաջիկստանի մշտական ներկայացուցչի, ինչպես նաև Նյու Յորքում Իսլամական խորհրդաժողով կազմակերպության խմբի նախագահի կողմից: Դեսպանը դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին և խնդրել է հաշվի առնել Դուշանբեի հռչակագիրը, որը ընդունվել է Իսլամական խորհրդաժողով կազմակերպության արտգործնախարարների 37-րդ նստաշրջանում: Այս միջոցառումը  տեղի է ունեցել 2010 թվականի մայիսին: « Մենք դիտարկում ենք Հայաստանի «ագրեսիան» Ադրբեջանի դեմ և կոչ ենք անում կարգավորել խնդիրը` Ադրբեջանի  տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը հարգելու հիման վրա, որը ճանաչել է համաշխարհային հանրությունը»: Իսլամական խորհրդաժողով կազմակերպության  հռչակագրի համաձայն`կազմակերպությունը, որը երկրորդ միջազգային խոշոր կառույցն է ՄԱԿ-ից հետո, պետք էխաղա վճռական դեր փոխադարձ կապի և համագործակցության ամրապնդման համար, որպեսզի կանխի սպառնալիքները, որոնց բախվում են մահմեդական երկրները: ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 13-ին քննարկման կդրվի Ադրբեջանի հետ կապված ևս մեկ բանաձև`«ՎՈՒԱՄ-ի տարածքում երկարաձգված հակամարտությունները և դրանց ազդեցությունը աշխարհի, միջազգային անվտանգության և զարգացման  վրա»:

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply