Բացահայտվել է արձանի ձախ ձեռքի գողը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 19, 2010 11:10

Գյումրիի քաղաքապետարանից ոստիկանության Գյումրիի բաժնում հոկտեմբերի 28-ին  ահազանգ էր ստացվել, որ կոտրվել և գողացվել է Հաղթանակի պողոտայի սկզբնամասում գտնվող կնոջ բրոնզաձույլ արձանի ձախ ձեռքի մի մասը` 81 սմ երկարությամբ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և  լրատվության վարչությունը հաղորդում է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 17-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1947 թ. ծնված Խաչիկ Ա.-ն:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply