Նոյեմբերի 22-ին կմեկնարկի ACTIVE CITIZENS ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 19, 2010 10:50

Բրիտանական խորհուրդը մեկնարկում է իր նոր ACTIVE CITIZENS ծրագիրը:

Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Նելսոն Մանդելան, ով առաջինն էր, որ այդ երկրում նախագահ ընտրվեց ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, իր գաղափարների իրականացման համար առաջարկում էր  իրագործել “Ուբունտու” աֆրիկյան փիլսոփայության սկզբունքները: Նա վստահ էր , որ  Ուբունտու փիլիսոփայության “ Ես կամ, որովհետև դու կաս,  որովհետեւ մենք կանք” սկզբունքի իրականցմամբ հնարավոր է հասնել իրական ժողովրդավարության հաստատմանը:

Աֆրիկյան փիլսոփայության այս սկզբունքը ոգեշնչել է Բրիտանական խորհրդին Եվրոպայի, ասիական և աֆրիկյան ավելի քան 30 երկրներում երիտասարդների հետ իրականցնել ACTIVE CITIZENS ծրագիրը: Նախաձեռնությանը միանում է նաև Հայաստանը:

Եղեգնաձոր, Վայք քաղաքների և հարակից գյուղերի երիտասարդներն իրենք կմշակեն ու կիրականացնեն ծրագրեր իրենց քաղաքի և համայքների համար: Գաղափարներն առաջարկելու են երիտասարդները, ընտրվելու են այն ծրագրերը, որոնց իրականացումը կկարևորեն հենց իրենք երիտասարդները: Մինչ ծրագրերի իրականացումը մասնակիցների համար կկազմակերպվեն դասընթացներ, որոնց ընթացքում նրանք ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքնեն իրենց գաղափարները կյանքի կոչելու համար:

ACTIVE CITIZENS ծրագիրը մեկնարկում է Վայոց Ձորի մարզում: Ծրագիրը եռամյա է և ակնկալվում է, որ հետագայում այն կիրականցվի Հայաստանի այլ մարզերում ևս: ACTIVE CITIZENSն  իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի Եղեգնաձորի մասնաճյուղի հետ համագործակցությամբ: Ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրել էր ավելի քան 60 երիտասարդ, որոնցից ընտրվելու են 30-ը: Հենց նրանք էլ կմասնակցեն դասընթացներին և կփորձեն ծրագրերի միջոցով իրենց իսկ համայնքներում ներդնել այն դրականն ու հետաքրքրականը, ինչի կարիքն զգում են:

Ծրագրի ընթացքում Եղեգնաձոր քաղաքը կապ կհաստատի Միացյալ Թագավորության մեկ և Եվրոպական մի քանի երկրների համայնքների հետ: Փոխայցելությունների արդյունքում նրանք կփորձեն մշակել համատեղ գործունեության ծրագրեր և կիրառել երկուստեք ձեռք բերված դրական փորձառությունը:

Ծրագրի տեսլականն է կերտել միջավայր, ուր մարդիկ կօգտագործեն իրենց ներուժն ու պատասխանատու կլինեն ներգրավվելու իրենց համայնքի զարգացման գործում տեղական և միջազգային մակարդակով:

Դիտվել է 716 անգամ:
Print Friendly

Leave a Reply