Գերմանիայում թոշակի անցնելու տարիքը բարձրացվելու է 67-ի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 19, 2010 10:42

Գերմանիայի աշխատանքի եւ սոցիալական գործերի նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյեն հայտարարել է, որ աշխատող տարեց մարդկանց թվաքանակը մեծ չափով աճելու պատճառով թոշակի անցնելու տարիքը, մինչեւ 2029 թ-ը աստիճանաբար բարձրացնելով, պետք է հասցվի 67-ի: Այս մասին հայտնել են գերմանական ԶԼՄ-ները:

«Մենք դարձել ենք երկարակյացների երկիր: Գերմանիայում տարեցները աննախադեպ առողջ են, եւ յուրաքանչյուր թոշակառու միջին հաշվով մինչեւ իր կյանքի վերջը 18 տարի թոշակ է ստանում», -ասել է Գերմանիայի սոցապ նախարարը՝ նշելով, որ կենսաթոշակային դրամարկղը մշտապես ֆինանսավորել կարողանալու համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի ավելի երկար աշխատի:

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply