Ադրբեջանում հացը 25 տոկոսով թանկացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2010 10:34

Խորհրդարանական ընտրություններն ավարտվելուն պես Ադրբեջանում առաջին օգտագործման այլ պարանքների շարքում հացը թանկացել է 25 տոկոսով: Ըստ «Ենի Մուսավաթ» թերթի` սպառողների խոսքերով, երեկվանից խանութներում հացի պակասություն էր նկատվում, ինչը վաճառողները բացատրում էին այն հանգամանով, որ արտադրամասերը հանգիստանում էին` կապված տոնական օրերի հետ:

Սակայն, այսօր հացի գինը 25 տոկոսով բարձրանալուց հետո պարզ դարձավ, որ հաց արտադրողները նախօրոք իմացել են գնի բարձրացման մասին եւ պարզապես քիչ հաց են արտադրել: Թերթը հատուկ ընդգծել է, որ գյուղատնտեսության նախարարության ղեկավարությունը եւ գների պետական կոմիտեի իրավասուները բազմիցս հայտարարել են, որ հացի գինը չի բարձրանալու, եւ որ երկրում բավարար քանակությամբ ցորենի եւ ալյուրի պաշարներ կան կուտակված:

«Ինչպես երեւում է, ընտրություններից հետո առաջին օգտագործման ապրանքների գների կտրուկ աճ տեղի ունենալու մասին մի շարք տնտեսագետ փորձագետների կանխատեսումներն արդարացան, եւ աղմկահարույց ընտրություններն ավարտվելուն պես` ժողովուրդը կանգնեց փաստի առաջ», -գրում է «Ենի Մուսավաթ»-ը:

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply