Հրաշք չկայացավ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | նոյեմբերի 18, 2010 22:01
Քիչ առաջ մայրաքաղաքի «Միկա»մարզասրահում ավարտվեց բասկետբոլիստուհիների Եվրոպայի գավաթի խաղարկության շրջնակում անցկացված Երևանի «Հատիս» և Նովոսիբիրսկի «Դինամո ԳՈՒՎԴ» թիմերի մրցամարտը: Հանդիպման հիմնական ժամանակում արձանագրվեց ոչ-ոքի`85:85 հաշիվը: Ընդ որոմ, հյուրերը խաղի ընթացքում 22 միավորով առաջ էին, սակայն տանտիրուհիներին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը:Այդուհանդերձ, հրաշք չկայացավ, ի վերջո, լրացուցիչ խաղաժամանակում «Հատիսը» պարտվեց 90:99 հաշվով: Նոյեմբերի 25 -ին հայկական թիմը արտագնա հանդիպում կանցկացնի խմբի ատաջատար, իր օգտին միայն հաղթանակներ գրանցած Իսրայելի «Էլիտզուր» ակումբի հետ:
Դիտվել է 1139 անգամ:





Facebook
Tweet This