«Նաիրիտ»-ը փոխանցել է աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 18, 2010 22:00

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն այսօր աշխատակիցների բանկային հաշվեհամարներին է փոխանցել մեկ ամսվա աշխատավարձը` ի կատարումն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 12-ի` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձերի պարտքի մարման վերաբերյալ հանձնարարականի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, ՀՀ ղեկավարի հանձնարարականի համաձայն` այս ընթացքում գործադիր իշխանության պատասխանատուների հետ «Նաիրիտ»-ի ղեկավարությունը քննարկել է ստեղծված իրավիճակը, եւ մեկ ամսվա աշխատավարձի վճարումից հետո այժմ ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ՀՀ նախագահի մյուս հանձնարարականը` մեկ ամսվա ընթացքում մնացած ամիսների աշխատավարձը մարելու վերաբերյալ, սահմանված ժամկետում կատարելու համար: Միաժամանակ, աշխատանք է իրականացվում գործարանի վերագործարկման խնդրի լուծման ուղղությամբ:

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply