Նենսի Փելոսին կշարունակի ղեկավարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների խմբակցությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 18, 2010 20:53
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին պահպանել է խմբակցության ղեկավարի պաշտոնը: Փելոսիի վերընտրման օգտին արտահայտվել են 150 դեմոկրատներ: Նրա մրցակիցը` կուսակցության պահպանողական թեւի նախագահ Հիթ Շուլերը Հյուսիսային Կարոլինայից, հավաքել է 43 ձայն: Ներկայացուցիչների նոր պալատում հանրապետականների մեծամասնության առաջնորդը դարձել է Էրիկ Քանթորը, իսկ խոսնակի պաշտոնը զբաղեցրել է Ջոն Բոները: ԱՄՆ 112-րդ Կոնգրեսն աշխատանքը կսկսի 2011-ի հունվարի 3-ին:






Facebook
Tweet This
Email This Post
