Լեւոն Արոնյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 18, 2010 18:01
Մոսկվայում ավարտվեց շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը: Ավարտից մեկ տուր առաջ աշխարհի չեմպիոնի տիտղոսն ապահովեց Լեւոն Արոնյանը:
Եռօրյա պայքարում անցկացրած 38 պարտիաներից 20-ը հայ գրոսմայստերն ավարտեց հաղթանակով: Արոնյանը չեմպիոնի տիտղոսն ապահովեց արդեն 37-րդ տուրում, երբ 1,5 միավորի առավելութուն ձեռք բերեց երկու հետապնդողների` Ռաջաբովի եւ Կարլսենի նկատմամբ: 38 հնարավորից Արոնյանը վաստակեց 24,5 միավոր:
Ադրբեջանցի Ռաջաբովը հետ մնաց կես միավոր, իսկ աշխարհի արդեն նախկին չեմպիոն, նորվեգացի Կարլսենը 23.5 միավորով գրավեց երրորդ տեղը:
http://www.russiachess.org/online/blitz/cross_table_acc_places&38.html






Facebook
Tweet This
Email This Post
