Հանրային Խորհուրդը մեկնում է ԼՂՀ. կքննարկվի նաև ղարաբաղյան հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 23, 2009 13:43

hanrayin-khorhurd2Այսօր ՀՀ Հանրային Խորհրդի պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ԼՂՀ Նախագահի, ԱԺ-ի, կառավարության, այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ:

Այցի նպատակն է ձեռք բերել պայմանավորվածություններ ԼՂՀ հետ համագործակցության ձևաչափի շուրջ, ծանոթանալ ԼՂՀ-ում ծառացած քաղաքական, տնտեսական, սոցիալական, գիտա-կրթական և այլ հարցերին ու խնդիրներին` հետագայում դրանք Հանրային Խորհրդում քննարկելու և առաջարկություններ ձևավորելու համար:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Անկախ»-ին ասաց, որ քաղաքական հարցերի շրջանակում նախատեսվում է  քննարկել նաև ԼՂՀ խնդրի կարգավորման հարցը:

Սա Հանրային Խորհրդի պատվիրակության առաջին այցն է, իսկ խորհրդի հերթական նիստը տեղի կունենա հուլիսի 29-ին:

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply