Արքայական հարսանիքը Մեծ Բրիտանիային միլիարդ դոլարի եկամուտ կբերի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 18, 2010 17:04

Բրիտանացի արքայազն Ուիլյամի և նրա ընկերուհի Քեյթ Միդդլթոնի հարսանիքը Մեծ Բրիտանիայի տնտեսությանը կբերի 600 մլն ֆունթ սթեռլինգ եկամուտ, ինչը համարժեք է ավելի քան միլիարդ դոլարին: Տեղի հետազոտական խմբերից մեկը հաշվել է, որ լրացուցիչ եկամուտ կստանան նախևառաջ զբոսաշրջության գործակալությունները և  սպասարկող ծառայությունների ոլորտը: Կանխատեսում են, որ տարբեր ապրանքների վաճառքից  կստանան մեծ եկամուտներ: Արքայազն Ուիլյամի հարսանիքը կկայանա Ելիզավետտա Երկրորդ թագուհու ադամանդե հարսանիքի և Լոնդոնում Օլիմպիական խաղերի նախօրեին: Ի դեպ, ենթադրվում է, որ բրիտանացի ձեռներեցները վատ չեն վաստակի այս 2 իրադարձությունների ժամանակ ևս:

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply