Միջուկաբան գիտնականների աղմկալի ձեռքբերումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 18, 2010 17:00

Ժնևում Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի գիտնականներին հաջողվել է մագնիսական դաշտում  պահել հականյութի ատոմները: Հականյութը, կամ` հակամատերիան, ստեղծվել է ավելի վաղ, սակայն չի հաջողվել պահպանել  նրա ատոմները կայուն վիճակում: Այժմ հասել են այդ նպատակին:Վայրկյանի մեկ վեցերորդ մասում մասնագետները մագնիսական դաշտում պահել են հակաջրածնի 38 ատոմ: Հակամասնիկներից կազմված հականյութի մասին ենթադրել է անգլիացի ֆիզիկոս Փոլ Դիրաքը դեռևս 1930 թվականին, իսկ այն ստացվել են 1965 թվականին: Հականյութն ունի էներգետիկ ահռելի ներուժ, որը հետագայում մարդկությանը կապահովի էներգիայի անսպառ աղբյուրով: Հականյութը կազմված է հակամասնիկներից: Այսինքն` երկվորյակ- մասնիկները ունեն նույն զանգվածը, սակայն տարբերակվում են որոշակի բնույթի փոխազդեցությամբ: Ժամանակակից պատկերացմամբ`ուժերը , որոնք տարորոշում են մատերիայի կառուցվածքը, միանգամայն նույնն են թե մասնիկների և թե հակամասնիկների համար: Մասնիկի և հակամասնիկի բախումից առաջանում է էներգիայի հսկայական պաշար:1995 թվականին սինթեզվեց հակաջրածինը, և սկսվեց նրա  հատկանիշների մանրաքնին ուսումնասիրությունը:

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply