Իսրայելի ապագան և ամերիկյան զենքը `արաբների ձեռքում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 18, 2010 16:10
ԱՄՆ_ի Կոնգրեսի անդամների մեծ մասը ծայրահեղ մտահոգված է Սաուդյան Արաբիային ժամանակակից ամերիկյան զենքի մատակարարման ռեկորդային պայմանագրերի առնչությամբ.: Կոնգրեսի 198 անդամներ ստորագրել են պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին ուղղված նամակը, որում պահանջում են հետաքննել այս համաձայնագրի բոլոր հանգամանքները և պայմանները : Հայտնի է, որ պայմանագրերի գումարը կազմում է 60 միլիարդ դոլար: Օբամայի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը, ով կամեցել է անանուն մնալ, այսպես է մեկնաբանել Գեյթին հղված նամակը.«Թեպետ կոնգրեսականները համոզված են , որ այդ գործարքի հետևանքով Իսրայելը չի կորցնի իր ռազմավարական առավելությունը, նրանք չեն պատրաստվում հակազդել այս գործարքին, սակայն կամենում են մատակարարման համար նախապայման դառնան կետեր, որոնք սահմանափակում են զենքը ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և մասնավորապես` Իսրայելի դեմ կիրառելը»: Կոնգրեսականները ասում են, որ ըմբռնում են «սաուդյան ազգային անվտանգության հիմնախնդրի կարևորությունը»: Սաուդցիները մտահոգ են Իրանի աճող սպառնալիքով: Միևնույն ժամանակ` ամերիկացիները ընդգծում են սաուդցիների` Արևմուտքին տված խոստումները, որոնք հրաժարվում են իրագործել: Այսպես, դրանք են`Իսրայելի ճանաչումը, Պաղեստինի Ինքնավարության ֆինանսավորման ուշացումները և ոչ բավարար պայքարը Իրանի միջուկային ծրագրի դեմ:






Facebook
Tweet This
Email This Post
