Իրանում համաներում է հայտարարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 23, 2009 13:04

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին «Մյաբաս» կրոնական տոնի (Աստծո կողմից Մուհամեդին մարգարե ընտրելու օրը) կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշում է ընդունել:

Համաներման մասին որոշման նախագիծը գերագույն առաջնորդին ներկայացրել է Իրանի արդարադատության նախարար Հաշիմի Շահրուդին:

Փաստաթղթի համաձայն` համաներումը վերաբերում է այն անձանց, ովքեր ազատազրկման են ենթարկվել 3 տարի ժամկետով և կրել են պատժի չորրորդ մասը, իրենց խնամքի տակ փոքր տարիքի երեխաներ ունեցող կանանց, 18 տարին չլրացած պատանիներին, 65 տարեկանից բարձր տարիքի տղամարդկանց, ինչպես նաև 50 տարեկանից բարձր տարիքի կանանց, ովքեր բանտարկված են  մինչև 10 հազար դոլար պարտք ունենալու համար:

Համաներմամբ նախատեսվում է երկու երրորդով կրճատել պատժի ժամկետն այն անձանց համար, ովքեր 3 տարուց ավելի բանտարկության պատիժ են ստացել և արդեն կրելեն  այդ ժամկետի մեկ հինգերորդ մասը:

Ցմահ բանտարկության ենթարկված և արդեն 10 տարի բանտում անցկացրած մարդկանց բանտարկության ժամկետը համաներմամբ կկրճատվի մինչև 15 տարի: Իսկ այն բանտարկյալները, ովքեր պատիժ են կրում 10 հազար դոլարից մինչև 15 հազար դոլար պարտք ունենալու համար, պարտքի մեկ հինգերորդ մասը կներվի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համաներումը չի տարածվի ծանր հանցագործություններ  գործածների, մաքսանենգների, զինված հարձակում գործածների, բռնացողների և ավազակների, ինչպես նաև ազգային անվտանգությանը վնաս հասցնելու համար դատվածների, թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվելու համար ցմահ բանտարկության ենթարկվածների վրա:

Դիտվել է 792 անգամ:
Print Friendly

Leave a Reply