Լոս Անջելեսում հայկական հանցախմբի անդամներ են ձերբակալվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 18, 2010 16:06

Նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում հայկական հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել։ Նրանք կասկածվում են Լոս Անջելեսի շրջանի բանտում տեղի ունեցած խռովության կազմակերպմանն առնչություն ունենալու մեջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Շերիֆի խոսնակ Սթիվ Ուիթմորը Associated Press գործակալությանը փոխանցել է, որ ձերբակալվել է շուրջ կես տասնյակ մարդ: Նրա խոսքով, հայկական հանձնախումբը համագործակցում է մեքսիկական մաֆիայի հետ, որը կառավարվում է կալանավայրից` վերահսկելով նաեւ հանցավոր տարրերի գործունեությունը բանտից դուրս:

Նշենք,որ օգոստոսի 22-ին տեղի ունեցած խռովության հետեւանքով բազմաթիվ մարդիկ էին վիրավորվել, պատճառվել էր շուրջ 250 հազար դոլարի նյութական վնաս:

Դիտվել է 1348 անգամ:
Print Friendly

Leave a Reply