Հպարտության զգացումը բացասաբար է անդրադառնում սննդակարգի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 18, 2010 15:33

Եթե մարդն ինքնագոհ է իր ձեռքբերումներով, ապա կա հավանականություն, որ ինքը կընտրի առողջության համար ոչ պիտանի սնունդ:Այս համոզմունքն են հայտնել Չիկագոյի, Հարավային Կարոլինայի համալսարանների, Բաբսոնի  և Բարուխի քոլեջների  փորձագետները: Գիտնականները հաստատում են, որ հպարտությունը թուլացնում է ինքնահսկողությունը` հատկապես սննդակարգի կոշտ հսկողության պայմաններում: Հետազոտողները ուսանող- կամավորականների խմբին 2 արտոնագիր տրամադրեցին` մեկը ուսման, մյուսը` զվարճությունների: Փորձը ցույց տվեց, որ նրանք, ովքեր  ինքնագոհ էին` ընտրեցին զվարճությունները: Լրացուցիչ փորձը ցույց է տվել, որ հպարտության զգացում ունեցողները միտված են ընտրելու կարտոֆիլի ֆրիները և ոչ թե` բանջարեղենային նախուտեստները:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply