Կրկնապատկվել է Իրանից ԱՄՆ ներմուծումները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 18, 2010 15:00

Iran daily հրատարակության տեղեկատվությամբ`Միացյալ Նահանգներ Իրանից ներկրումները  այս տարվա առաջին երեք քառորդներում  երկու անգամ ավելացել է` թեպետ Թեհրանի դեմ Վաշինգտոնի միակողմ պատժամիջոցների ներմուծման: Արտաքին առևտրի վիճակագրական տվյալների համաձայն` ընթացիկ տարվա հունվարից մինչև սեպտեմբեր ԱՄՆ-ն Իրանից ներկրել է 92,7 միլիոն դոլար ընդհանուր գումարով ապրանքներ` ի համեմատություն 2009 թվականի նույնօրինակ ժամանակահատվածի`45,1 միլիոն դոլարի: Միևնույն ժամանակ`ԱՄՆ-ից Իրան ապրանքների արտահանումը  ընթացիկ տարվա առաջին ինը ամիսների ընթացքում հասել է  158,4 միլիոն դոլարի: Իսկ 2009 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 215,7 միլիոն դոլար:
Սովորաբար ԱՄՆ են ներկրվում իրանական գորգեր , խավիար և պիստակ: Հարկ է նշել , որ Իրանից նավթի արտահանումը այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում կազմում է 17,4 միլիարդ դոլար: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր պատժամիջոցներ է կիրառել Թեհրանի նկատմամբ: Դրանից հետո միակողմ պատժամիջոցներ Իրանի դեմ կիրառեցին ԱՄՆ-ն և Եվրամիությունը: Ռուսաստանը դատապարտեց միակողմ պատժամիջոցները` այն համարելով անընդունելի: Արևմուտքի մի շարք երկրներ մեղադրում են Իրանին միջուկային զենք մշակելու համար: Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները`ընդգծելով , որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ: Սովորաբար ԱՄՆ են ներկրվում իրանական գորգեր , խավիար և պիստակ: Հարկ է նշել , որ Իրանից նավթի արտահանումն այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում կազմում է 17,4 միլիարդ դոլար:

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply