Իտալիան մերժեց Հյուսիսային Կորեային զբոսանավեր վաճառել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 23, 2009 12:36

Իտալիայի իշխանություններն արգելել են Հյուսիսային Կորեային վաճառել երկու շքեղ զբոսանավ, որոնք, ենթադրաբար, նախատեսված են եղել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Իրի համար:

Ընդհանուր 12,5 միլիոն եվրո արժողությամբ երկու զբոսանավերը պատվիրված են եղել իտալական «Azimut-Benetti» ընկերությանը: Սակայն Իտալիայի իշխանությունները, վստահ չլինելով որ դրանք իրապես նախատեսված են Հյուսիսային Կորեայի համար, նշել են, որ Հյուսիսային Կորեայի պես երկրի համար զբոսանավերը շռայլ շքեղություններ են, և լուրջ կասկածներ են հարուցում, թե արդյոք դրանք այդ երկրի ղեկավար Կիմ Չեն Իրի համար են:

Իտալական կառավարությունը և կոռուպցիայի դեմ պայքարի ստորաբաժանմունքը հետաքննություն է անցկացրել, որի արդյունքներից ելնելով` զբոսանավերի վաճառքի պայմանագիրը չեղյալ է համարվել:

AFP գործակալություն, The Financial Times

Լուսանկարը` AFP

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply