Բարոզուի առաջարկը Վրաստանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 18, 2010 14:18

Եվրամիության նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն խորհուրդ է տվել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն, ով կամենում է, որ Վրաստանը սերտաճի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին: Բարոզուն առաջարկել է Վրաստանին պաշտոնական հայց ներկայացնել Եվրամիության անդամ դառնալու մասին: Այդ հայցը կենթադրի Վրաստանի և Եվրամիության միջև  հարաբերությունների խորացում և այդ երկիրը կդարձնի ավելի հրապուրիչ` ներդրումների համար: Այդ մասին  չորեքշաբթի  Բրյուսելում հայտարարել է Եվրամիության նախագահը Վրաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում: «Եվրամիությունը երբեք չի հաշտվի Վրաստանի ինչ- ինչ տարածքի զավթմամբ»,- ընդգծել է Բարոզուն: Նա հավելել է.«Երկկողմ հարաբերությունները զարգանում են դրական ուղղությամբ և առաջընթաց է գրանցվում»: Իր հերթին` Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նպատակը Եվրամիության կազմի մեջ մտնելն է:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply