Նոր առաջընթաց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 18, 2010 14:17

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի  հրապարակած ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչները մեկ քայլով առաջադիմել են և զբաղեցնում են  59-րդ հորիզոնականը: Փաստորեն, նախորդ ամսվա համեմատ առաջընթաց է արձանագրվել: Ահա թե ինչպիսի տեղեր են զբաղեցնում Եվրոպայի առաջնոթևյան խմբային մրցածարում Հայստանի հավաքականի հակառակորդները` 13. Ռուսաստան, 18. Սլովակիա, 32. Իռլանդիա, 70. Մակեդոնիա, 202. Անդորրա: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտանին երկրորդն է, երրորդ տեղում է Բրազիլիայի հավաքականը:

Դիտվել է 766 անգամ:
Print Friendly

Leave a Reply