Հրդեհ Մարսելում. տարհանվել են հարյուրավոր մարդիկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 23, 2009 12:33

Մարսելի արվարձաններից մեկում չորեքշաբթի օրը բռնկված հրդեհը տասնյակ տներ է ոչնչացրել:

Նախնական տվյալներով` Ֆրանսիայում վերջին տարիներին տեղի ունեցած նմանատիպ պատահարներից ամենանշանակալին համարվող հրդեհի պատճառը մոտակայքում տեղակայված ռազմաբազայում անցկացվող վարժանքների ժամանակ ուսումնական կրակոցներն են եղել: Մարսելի արևմտյան արվարձանից, չորեքշաբթի երեկոյան տվյալներով, տարհանվել է մի քանի հարյուր մարդ: Թալանը կանխելու նպատակով քաղաքի այդ շրջան է ուղարկվել ոստիկանության 135 աշխատակից: Հարակից շրջանում, որին արդեն մոտենում է կրակը, դեռևս տարհանում չի հայտարարված, սակայն բնակչությունը զանգվածայնորեն լքում է տարածքը:

Հրշեջները փորձում են կանխել հրդեհի հետագա տարածումը, որն արդեն իսկ համակել է 1,2 հազար հեկտար տարածություն: Հրդեհի դեմ պայքարը նաև բարդանում է ուժեղ քամու, ջրի պաշարների դժվար հասանելիության, ինչպես նաև տեղի բարդ ռելիեֆի պատճառով:

AFP գործակալություն

Լուսանկարը` AFP

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply