Մադագասկարի բարձրաստիճան զինվորականությունը զավթել է երկրի իշխանությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 18, 2010 13:38
Մադագասկարի բարձրաստիճան զինվորականությունը զավթել է երկրի իշխանությունը և լուծարել է պետական բոլոր հաստատությունները: Իշխանությունը հանձնվել է ոչ պաշտոնական զինվորական հանձնաժողովին, որի կազմում 20 բարձրաստիճան սպաներ են: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը: Տեղի Զլմ-ները դեռևս բովանդակալի տեղեկատվություն չեն հրապարակում: Ժողովրդական բարօրության զինվորական խորհրդի ձևավորման մասին հայտարարել է հրամանատար Շառլ Անդրիանասոավինան երկրի վարչապետի հետ հանդիպումից հետո: Առաջիկայում սպասվում է վարչապետ Կամիլ Վիտալի պաշտոնական հայտարարությունը: Ռազմական խունտան հայտարարում է, որ կգործի` մինչ ազգային հանրաքվեն: The Associated Press-ի տեղեկատվությամբ`Անդրիանասովինան հայտարարել է, որ իրազեկ չէ արդեն նախկին նախագահ Անդրե Ռաժուելինի գտնվելու վայրի մասին: Հնարավոր է նրան կալանել են պուչիստները երկրի մայրաքաղաք Անտանանարիվուում:






Facebook
Tweet This
Email This Post
