Այրվել է անասնակեր և խոտածածկ տարածք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 18, 2010 13:38

Նոյեմբերի  17-ին`ժամը 10.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղի հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները և անտառտնտեսության աշխատակիցները, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև զինվորներ: Հրդեհի տարածումը դեպի անտառային հատված արգելափակված է, հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Սահմանել է հերթապահություն: Նախնական տվյալներով այրվում է հարյուրավոր հա խոտածածկ տարածք, թփուտ և մացառուտ:

Նույն օրը`ժամը 14.27-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու    մարզի Հալավար գյուղի հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր  են  մեկնել  մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարական ջոկատի հրշեջ փրկարարները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.00-ին, մարվել`18.35-ին: Լեռնապատ գյուղի հարակից սարերում`  “Ղարաչոբան”  կոչվող հանդամասում, այրվել է 15 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 15.09-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պետրովկա գյուղի հարակից դաշտում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.35-ին, մարվել`17.10-ին: Այրվել է 10 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 17.20-ին, ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի Մռավյան փողոցի թիվ 36ա հասցեում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.30-ին, մարվել`18.45-ին: Այրվել է  36 քմ մակերեսով  տնակ:

Նույն օրը`ժամը 17.38-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 202 տան հարակից անասնագոմում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.34-ին, մարվել`18.55-ին: Այրվել է ԼԲադալյանին  պատկանող ցախանոցը`  65քմ մակերեսով և այնտեղ կուտակած 2 տոննա անասնակեր:

Նույն օրը`ժամը 17.45-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Սյունիք գյուղում: Դեպքի վայր են մեկնել  մեկ մարտական հաշվարկ,ինչպես նաև հատուկ փրկարական ջոկատի հրշեջ-փրկարարներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.55-ին, մարվել`23.00-ին: Վերին Գյոդաքլու գյուղի հարակից տարածքում այրվել են 12 հա խոտածածկ տարածք, թփուտներ և ծառեր:

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply