Առանց փորձառու խաղացողների
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 18, 2010 13:56
Այսօր մայրաքաղաքի «Միկա» մարզասրահում Երևանի «Հատիս» բասկետբոլիստուհիների թիմը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կմրցի Նովոսիբիրսկի «Դինամո ԳՈՒՎԴ» ակումբի հետ: Վերջինիս գլխավոր մարզիչ Բորիս Սոկոլովսկին հայտնել է, որ թիմը Երևան Է ժամանել առանց հիմնական կազմի 4 խաղացողների: Նրանց կփոխարինեն երիտասարդական տարիքի բասկետբոլիստուհիները: Ընդհանուր թվով երևանյան հանդիպմանը հայտավորվելու է10 խաղացող: Հիշեցնենք, որ Նովոսիբիրսկում կայացած խաղում «Հատիսն» այս թիմին պարտվել էր 50:79 հաշվով:






Facebook
Tweet This
Email This Post
