Գայլերի հարձակում. հոշոտել են 10 խոզ, 1 ոչխար և 1 խոշոր եղջերավոր անասուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 18, 2010 13:28

Նոյեմբերի  17-ին`ժամը 10.34-ին, Արագածոտնի մարզի Արտենիի  գյուղապետը հաղորդել է, որ ժամը 03.00-ի սահմաններում գայլերը հոշոտել են նույն գյուղի բնակիչ Խ. Բաղդասարյանին պատկանող 10 ոչխար:

Նույն օրը`ժամը 12.50-ին, Լոռու մարզի  Քարաբերդի  գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 15-ին`ժամը 10.00-ի սահմաններում  գայլերը հոշոտել են 1 խոզ և 1   խոշոր եղջերավոր անասուն: Ըստ գյուղապետի, վերջին 3 ամիսների ընթացքում գայլերը գյուղում հոշոտել են 16 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply