Խաղում են մրցակիցները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 18, 2010 13:21

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի հետ միևնույն (B) խմբում ընդգրկված ընտրանիներն ընկերական հանդիպումներ անցկացրին: Բան այն է, որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան նոյեմբերի 17-ն այդպիսի օր էր սահմանել: Սակայն Հայաստանի հավաքականն այդպես էլ անգործության մատնված մնաց: Այս աշխատաոճը արդեն դարձել է ավանդական և անիմաստ է զարմանալ: Ինչ վերաբերում է մեր մրցակիցներին, ապա Ռուսաստանի հավաքականը, որի հետ գարնանը` մարտի 26-ին  մեր ֆուտբոլիստները մրցելու են տանը, Վորոնեժում 0:2 հաշվով զիջել Է Բելգիայի թիմին: Ընդ որում, պարապ չմնալու համար  այդ հանդիպման մրցավայր էր ուղևորվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Սլովակիայի թիմը, որին արդեն Հայաստանի ներկայացուցիչները մեկ անգամ հաղթել են սեփական հարկի տակ (3:1) ,2:3 հաշվով պարտություն Է կրել Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականից: Իսկ Մակեդոնիայի ընտրանին ոչ-ոքի՝ 0:0 հաշվով է ավարտել Ալբանիայի թիմի հետ համնդիպումը: Հայաստանի ներկայացուցիչներն այս թիմի հետ սրտագնսա խաղը ոչ-ոքի էին ավարտել` 2:2: Ոչնչով աչքի չի ընկել նաև Իռլանդիայի հավաքկանը, որը Երևանում 1:0 հաշվով հաղթել էր Հայաստանի ընտրանուն: Իռլանդացիները սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել են նորվեգացիներին:

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply