Այսօր Ծխելուց հրաժարվելու միջազգային օրն է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 18, 2010 12:27

Ամեն տարի նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրն աշխարհի երկրների մեծ մասում նշվում Է Ծխելուց հրաժարվելու միջազգային օրը:

Օրը 1977 թվականին սահմանել Է ԱՄՆ-ի ուռուցքաբանական ընկերությունը: Ծխելուց հրաժարվելու միջազգային օրվա նպատակն Է նպաստել ծխելուց կախվածության տարածվածության նվազեցմանը, ծխելու դեմ պայքարի բնագավառում ներգրավել բնակչության բոլոր խավերին եւ բոլոր մասնագիտությունների բժիշկներին եւ հասարակությանն իրազեկել առողջության վրա ծխախոտի կործանարար ներգործության մասին:

Առողջապահության համաշխարհային կազմակարեպության տվյալների համաձայն՝ աշխարհում թոքերի քաղցկեղից մահերի 90 տոկոսը, խրոնիկական բրոնխիտից մահերի 75 տոկոսը եւ սրտի իշեմիկ հիվանդությունից մահերի 25 տոկոսը պայմանավորված Է ծխելով:

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply