Տեղի է ունեցել միջնաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 18, 2010 12:23

Այսօր տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական միջնաժամկետ  պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 6 մլրդ 193 մլն 137 հազար  դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 786 մլն 137 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 407 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 448 685 065 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե­րությունը 14.3529 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ­յունը` 14.4200 տոկոս:

Աճուրդին մասնակցել Է  7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 693 անգամ:
Print Friendly

Leave a Reply